სასწავლო პროეკტი
Նախագիծ
տարրական
դասարանների համար
ՆՊԱՏԱԿԸ.-Աշակերտների մոտ
ինքնույրուն աշխատանքի,համագործակցության, հաղորդակցման,գրելու,
նկարելու,երգելու ունակության զարգացում:
1.Նախապատրաստական
աշխատանք.
աշխատանք.
Նախագիծը նախատեսում
է առարկաների ինտեգրում:Նախագծի վրա աշխատելիս ՝տարբեր
առարկաների ուսուցիչներ համատեղ ընտրում են
թեմատիկան և սահմանում են խնդիրները:
ԽՆԴԻՐՆԵՐ.
1.Աշակերտների խմբավորումը:
2.Խմբերում կատարվելիք
աշխատանքի ընտրություն:
3.Աշխատանքների կատարման
ժամկետների սահմանում:
4.Շնորհանդես ծնողների
համար:
5.Գնահատում:
Նպատակային խումբ.երրորդ
դասարանի աշակերտներ:
Նախագծի իրականացնողները
1.Աշակերտների
հիմնավորումը.Նամակի ծանոթացումը.
ՈՒսուցիչը աշակերտներին
ծանոթացնում է նամակին:
Նամակը
Մենք ապրում ենք
մի փոքր կղզու վրա,որը շատ գեղեցիկ է:
Սովորում ենք երրորդ դասարանում :Մեզ մոտ
միշտ տաք է,և արևն էլ լուսավորում է:Դասերից
հետո միասին խաղում ենք և լավ ուրախանում:Վատ
է, որ մեզ մոտ միշտ ամառ է,և ոչինչ չի
փոխվում:Ձեզ մոտ համեմատաբար ավելի լավ ,քանի
որ ձմեռ է լինում և կարող եք ձյան հետ
խաղալ:Հետաքրքիր է, քանի՞ օր կարող եք խաղալ ձյան
մեջ: Մենք երբեք ձյուն չենք տեսել,ոչ էլ
երգեր գիտենք ձմեռվա,ձյան մասին:Մեր կղզում
բացեցին մի խաղատուն, որտեղ բերեցին արհեստական
ձյուն և չգիտենք,թե ինչպես խաղալ և ուրախանալ:Գուցե
օգնեք:
2.Խմբերում կատարվելիք
աշխատանքի ընտրությունը.
ՈՒսուցիչը աշակերտների հետ
միասին ծրագրում է, թե ինչ՞ կարելի է ուղարկել
կղզաբնակ երեխաներին օգնելու համար:
Ենթադրական ցանկը.
Պատասխանեն նամակին (որտեղ
են ապրում , որ դպրոցի և որ դասարանի աշակերտներն են):
Նկարեն ձմեռ:
Նկարեն,թե ինչպես են
խաղում ձմռանը և կատարեն գրանցումներ:
Գրեն երգ ձմռան
մասին և ուղարկեն:
Հաշվեն ձմռան
օրերի քանակությունը:
4.Աշխատանքի կատարման ժամկետների սահմանումը.
ՈՒսուցիչը պայմանավորվ
ում
է աշակերտների հետ ,որ մեկ շաբաթվա
ընթացքում,վրացերենի,մաթեմատիկայի,
արվեստի և երաժշտության դասերին կաշխատեն այդ նախագծի շուրջ:
արվեստի և երաժշտության դասերին կաշխատեն այդ նախագծի շուրջ:
Աշակերտները բաժանվում
են խմբերի և յուրաքանչյուր խումբ սկսում
է աշխատանքը թվարկած հարցերի շունջ: 5.Շնորհանդես ծնողների համար:
Նախագծի ավարտից հետո,
հրավիրում են ծնողներին և յուրաքանչյուր խումբ
ծանոթացնում է այն նյութերին,որոնք պատրաստել է
առաքման համար:
6.Գնահատում
Ծնողները գնահատում
են աշակերտների աշխատությունները և ընտրում են
լավագույնները:
Հեղինակ՝ Ազնիվ
Մաթոսյան aznivmatosyan@gmail.com